Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Հայաստանում եվրոպական ժառանգության օրերին պատմամշակութային հուշարձաններ այցելությունների վերաբերյալ

Հայաստանում եվրոպական ժառանգության օրերին պատմամշակութային հուշարձաններ այցելությունների վերաբերյալ
07.09.2016 | 10:19

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում՝ սեպտեմբերի 24-25-ը, այցելուների համար բաց կլինեն մի շարք պատմամշակութային հուշարձան շենքեր՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը, Երևանի կոնյակի գործարանը, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Աստղադիտարանի գլխավոր մասնաշենքը, Ազգային գրադարանի գլխավոր մասնաշենքը, որոնք սովորական օրերին փակ են զանգվածային հաճախումների համար:

Նախնական գրանցման համար զանգահարել ՀՀ մշակույթի նախարարություն՝ հետևյալ հեռախոսահամարներով. (011) 52 39 33, (011) 51 63 10: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 12-ը:

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ